AM
9 April 2020 - 06:16 AMT

Մեծ Բրիտանիայի վարչապետի առողջականը բարելավվում է

Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը բարելավվում է, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը, գրում է Reuters-ը։

Նախարարը հավելել է, որ Ջոնսոնի վիճակը կայուն է, նա կարողանում է շփվել բուժանձնակազմի հետ։

55-ամյա վարչապետի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, նա մեկուսացել էր տանը, սակայն ապրիլի 5-ին նրա վիճակը վատթարացել էր ու Ջոնսոնը հոսպիտալացվել էր հազով և բարձր ջերմությամբ։ Ապրիլի 6-ին նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։