Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան ինքնամեկուսացել են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած ոստիկանները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են:
Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշեր կամ որևէ բողոք չունեն:
Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով թեստավորված երեք քաղաքացուց 2 թեստավորման արդյունքը եղել է դրական, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Այսպիսով Արցախում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 3-ի։






