Արցախի Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, որոնցից երկուսը ջերմում են: Նրանք առնչվում են Միրիկ համայնքում արձանագրված դեպքին, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
6 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Ավելի ուշ փորձանմուշ է վերցվել ևս 3 քաղաքացուց:
Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ ահազանգ չի ստացել:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան ինքնամեկուսացել է: Երկրում վարակված անձանց ընդհանուր թիվը 3 է։






