AM
11 Ապրիլ 2020 - 08:36 AMT

Արցախում կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացուց մեկի վիճակը միջին ծանրության է

Արցախում նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացուց մեկի (Քարվաճառից) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացուց, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում այդ նպատակով տրամադրվել է 80-ից ավելի հյուրանոցային համար: