Թուրքիայում ապրիլի 12-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է ևս 97 մարդ՝ մահվան դեպքերն այդպիսով հասել են 1198-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է Ermenihaber-ը։
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 35,720 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4789 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 97 դեպք, ապաքինվել է ևս 481 մարդ։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում համավարակից ապաքինվել է 3446 հիվանդ։ 1665-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 5656 հաստատված դեպք։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 376,100 թեստավորում։