AM
13 April 2020 - 06:48 AMT

Էկվադորի նախագահն ու պաշտոնյաները 50%-ով կկրճատեն իրենց աշխատավարձերը. ՌԻԱ Նովոստի

Էկվադորի բարձրագուն ղեկավարության և պաշտոնյաների աշխատավարձերը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիսով չափ կկրճատվեն։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Լենին Մորենոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես որոշել եմ 50%-ով կրճատել նախագահի, փոխնախագահի, նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը։ Դա կանեն նաև բոլոր պաշտոնյաներն ու խորհրդարանականները»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Էկվադորում կորոնավիրուսով վարակի 7466 դեպք է գրանցվել, 333 մարդ մահացել է։