AM
16 Ապրիլ 2020 - 08:26 AMT

Արցախում 10 քաղաքացի է մեկուսացված․ Կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հաստատվել

Արցախի բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է։

Վարակի հաստատման նոր դեպքեր չեն գրանցվել, նոր թեստավորումներ ևս չեն արվել, տեղեկացնում է Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Ապրիլի 15-ից Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ՝ անձանց տեղաշարժի նոր սահմանափակումներ են մտցվել և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Արցախում կորոնավիրուսով վարակի 6 հաստատված դեպք կա։