AM
18 Ապրիլ 2020 - 09:45 AMT

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1800 կրակոց

Ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են առաջնագիծը և շարունակում իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։