Հավաքել ենք կորոնավիրուսի ու աշխարհի վրա վարակի ազդեցության մասին ապրիլի 20-ի հետաքրքիր հոդվածները:
Թմրավաճառների գործը վատ է․ մեքսիկական մաֆիան սնանկանալու եզրին է սահմանների փակման ու սպառման ծավալների կրճատման պատճառով:
Սակայն, ինչպես ասում են «Գահերի խաղում»՝ «քաոսն աստիճան է»․ դրանով կարելի է թե իջնել, թե բարձրանալ: Հավաքված հսկայական գումարներն օգնում են մաֆիային ամրապնդվել Եվրոպայով մեկ այս դժվարին օրերին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ գործազուրկ են դառնում:
Վարակը շատ տարբեր ազդեցություն ունի կանանց ու տղամարդկանց առողջության վրա․ օրինակ, Արևմտյան Եվրոպայում մահացածների 69%-ը տղամարդ է: Ինչուների մասին:
Պե՞տք է արդյոք լվանալ շորերը մեկ անգամ խանութ գնալուց հետո, արդյո՞ք վարակը մնում է մազերի վրա և այլ հարցեր, որոնց պատասխանները կօգնեն աբսուրդի չհասցնել պաշտպանության անհրաժեշտ մեթոդները:
Առաջին կորոնավիրուսը հայտնաբերվել է դեռևս կես դար առաջ, սակայն մարդկությունը դեռ չի սովորել պարզել՝ ինչու են որոշներն ընդամենը հարբուխի պատճառ դառնում, իսկ մյուսները՝ սպանում մարդկանց։ Վիրուսների այդ խմբի հետազոտման կարճ պատմությունը:
Մեկ կայանված ինքնաթիռն օրական մինչև $1000 է վճարում, և դա ավիաընկերությունների կորուստների միայն չնչին մասն է։ Ինչպես է փորձում դիմակայել վարակից ամենատուժած ոլորտը: