AM
20 Ապրիլ 2020 - 05:30 AMT

Կորոնավիրուս. ապրիլի 20-ի առավոտվա կարևոր լուրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնել, կրկին՝ բացասական: Այս մասին ինքը վարչապետը հայտնել է ապրիլի 19-ի երեկոյան ֆեյսբուքյան եթերում:

90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուս.վարձերի 75 տոկոսը կվճարի պետությունը, ավարտողներինը՝ 90 տոկոսով ։ Այլ մանրամասներ էլ կան:

Հայաստանը քաղաքացիների իրավունքների ժամանակավոր սահմանափակման մասին ԵԽ-ին տեղյակ պահած 10 երկրից մեկն է:Դրա շնորհիվ ապագայում արտակարգ դրության ժամանակ միջադեպերի հետքերով երկրի դեմ ՄԻԵԴ հայցերի դեպքում պետությունը որոշ ռիսկերից իրեն ապահովագրել է:

Ամերիկյան 20 նահագնում կարանտինի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց աջակցել է անգամ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ Դենվերում բուժաշխատողները արգելափակել էինբողոքողների ավտոշքերթը հենց ճանապարհի բանուկ հատվածում

Հիշու՞մ եք դագաղներով լի իտալական եկեղեցին, որտեղ պահում էին նրանց, ում մարմինները չէին հասցնում թաղել։ Այն, վերջապես, դատարկվել է․ ամբողջ երկրում էլ համաճարակի նվազեցման նախանշաններ կան:

Չեխիայի նախագահն առաջարկում է 1 տարի փակ պահել երկրի սահմանները․ քաղգործիչը վախենում է, որ անգամ վարակի մեղմացումից հետո զբոսաշրջիկները նոր դեպքեր են բերելու՝ պակաս ապահով երկրներից: