AM
25 April 2020 - 07:12 AMT

Վրաստանի դպրոցները մինչև սեպտեմբեր փակ կմնան

Վրաստանում ուսումնական գործընթացը դպրոցներում չի վերսկսվի մինչև սեպտեմբեր, հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է Jnews.ge-ն:

Նրա խոսքով` ուսումնական ընթացքը նորմալ է ընթանում և հեռակա ուս.տարվա հայտարարում չի նախատեսվում:

«Ուսումը դպրոցներում չի վերսկսվի մինչև սեպտեմբերի 1-ը, բայց հեռակա ուսումնական տարի չի հայտարարվի: Ուսումնական ընթացքը նորմալ է ընթանում»,- ասել է վարչապետը:

Գախարիան նաև նշել է, որ կրթության ոլորտի հարցերն առանձին կքննարկվեն:

Վրաստանում կորոնավիրուսի վարակի 456 հաստատված դեպք կա, 5 մարդ մահացել է, 132-ը՝ բուժվել։