Արցախում մայիսի 2-ի ժամը 11-ի դրությամբ նոր վարակակիրներ չկան։
Ըստ տեղեկատվական շտաբի՝ ընդհանուր առմամբ, հաստատված 8 վարակակրից 6-ն առողջացել է։ Մեկուսացված է 5 պացիենտ։ Թեստավորվել է 287 մարդ։
ԱՀ Պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել է, որ այդ երկու քաղաքացու առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, բավարար է և հավանաբար, առաջիկա օրերին արդեն նրանք էլ ամբողջությամբ կապաքինվեն ու դուրս կգրվեն բուժհաստատությունից, տեղեկացնում է Արցախպրեսը։
Պարետն ասել է նաև, որ եթե նույնիսկ Արցախում բոլորն ապաքինվեն, չեն կարող որոշ սահմանափակումներ վերացնել, որովհետև քանի դեռ ՀՀ-ում շարունակվում են նոր դեպքեր գրանցվել, այդ պայմաններում Հայաստանի հետ շարժերի սահմանափակումների վերացումը կարող է նոր խնդիրներ առաջացնել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի առկայության ստուգման նպատակով թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշների արդյունքները բացասական են։ Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն գրանցվել։






