Գերմանիայում պարզել են, որ ֆուտբոլիստը, որը 4 տարի պաշտոնապես մահացած էր համարվում, իրականում ողջ է։
2016-ի սկզբին հայտարարվել էր, որ գերմանական «Շալկեի» նախկին ֆուտբոլիստը զոհվել է Կոնգոյում՝ ավտովթարից։ Սակայն հետագայում ի հայտ են եկել մանրամասներ։ Պարզվել է, որ 33-ամյա Կամբան ողջ է՝ նա հանցագործների զոհ է դարձել, որոնք գործել են նրա կնոջ հետ միասին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Նրա կինը բեմականացրել է ամուսնու մահը՝ նրա մահվան համար վեցանիշ գումարի ապահովագրութուն ստանալու համար։ Ընդ որում, 2018-ին «հանգուցյալը» դիմել էր Կոնգոյում Գերմանիայի դեսպանատուն, քանի որ երբ ֆուտբոլիստի կինը հանձնել է բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում էին ամուսնու մահը, նա փաստացի խաբել է գերմանական ապահովագրական ընկերությանը՝ յուրացնելով գումարը, գրում է T-Online-ը։
«Ֆուտբոլիստը հայտարարել է, որ 2016-ի հունվարին Կոնգո այցելության ժամանակ նրան գիշերը թողել են առանց փաստաթղթերի, դրամական միջոցների և հեռախոսի»,- ասել է Էսսենի դատախազ Անետե Միլկը։