Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված ՀՀ 4 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
SCAT ավիաընկերության օդանավը մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Երևան է մեկնել։
Պարետատան որոշմամբ, Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:






