AM
29 July 2002 - 16:29 AMT

ԿԻՊՐՈՍՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՐԵՒԱՆԻ «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԲԱՆԿԻ» ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ

Կիպրոսի ոստիկանությունը Լիմասսոլում օրերս ձերբակալել է Երեւանի «Միավորված բանկի» նախկին բաժնետեր եւ տնօրեն Հովսեփ Գալստյանին, որը հետախուզվում է 168 մլն դրամ հափշտակության կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Ազգ» հայկական թերթը, Լիմասսոլի շրջանային դատարանում նրան ներկայացվել է համապատասխան մեղադրանք, սակայն հաջորդ օրը 80 հազար դոլարի չափով գրավ մուծելուց հետո Գալստյանն ազատ է արձակվել մինչեւ ավարտվի նրան Հայաստանի իշխանություններին հանձնելու գործընթացը: Նրան պարտավորեցրել են չհեռանալ Լիսսամոնից եւ ամեն օր նշվել ոստիկանությունում: Ներկայումս Կիպրոսի Գլխավոր դատախազությունը քննարկում է Հայաստանի կառավարության պահանջը` Գալստյանին Հայաստան փոխանցելու մասին: