AM
15 Մայիս 2020 - 11:44 AMT

ԱՀ Շահումյանի կասկածելի օջախներում 57 նմուշառում է արվել

Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում:

57 թեստավորվածի փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ մայիսի 15-ին՝ օրվա ընթացքում։

«Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: Մասնավորապես, ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարևանությամբ տեղակայված բնակարանները: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրամադրվել ախտահանիչ նյութեր: Միաժամանակ տեղեկացնում են, որ Արցախում մինչ այս պահը թեստավորվել է 554 մարդ, հաստատվել է 20 մարդու մոտ, բուժվել է՝ 8-ը, 51 անձ մեկուսացված է, մահ չի արձանագրվել»,- ասվում է Արցախի ԱՆ հաղորդագրության մեջ։

Արցախում մայիսի 15 դրությամբ կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, 8 հոգի հոգի առողջացել է։ Արցախում մեկուսացված է 51 հոգի։