AM
17 January 2009 - 11:03 AMT

Շոտլանդական «Հարթսը» հետաքրքրված է հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի թեկնածությամբ

Հայաստանի հավաքականի ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը կարող է դառնալ շոտլանդական «Հարթս» ակումբի խաղացող: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, 17-ամյա ֆուտբոլիստը կարող է պայմանագիր կնքել Էդինբուրգի թիմի հետ երեք տարի ժամկետով: Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Մխիթարյանը ներկա է գտնվել ֆրանսիական ակումբներից մեկում կայացած ստուգատեսին: