AM
18 Մայիս 2020 - 15:09 AMT

Քոչարյանի թեկնածությունը կրկին առաջադրվել է «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը կրկին առաջադրել է ռուսական «Սիստեմա» ԲՖԿ կորպորացիայի տնօրենների խորհրդում որպես անկախ տնօրեն։ Այդ մասին ասվում է կորպորացիայի պաշտոնական կայքում։

«Սիստեմա» ԲՖԿ կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստը տեղի է ունեցել 2020-ի մայիսի 16-ին։ Տնօրենների խորհուրդը հաստատել է թեկնածուների ցուցակը։

Հայաստանի երկրորդ նախագահը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է 2009-ից։

Քոչարյանը կալանքի տակ է։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: