AM
19 Մայիս 2020 - 06:30 AMT

Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար են գտել

Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար է հայտնաբերվել: Խաչքարը 14 տարեկան աղջիկներ են գտել գյուղի վերջնամասում, դեպի Զակ տանող ճանապարհին: Ըստ մասնագետների՝ գտնվածը տապանաքար է:

Նկատելով խաչքարը՝ աղջիկներն անմիջապես տեղեկացրել են իրենց ծնողներին: Այնուհետև վերջիններս խաչքարը զգուշությամբ դուրս են բերել հողի տակից և կանգնեցրել, գրում է Jnews.ge-ն։

Ըստ մասնագետների նախնական պարզաբանման՝ գտնվածը տապանաքար է: Առաջին հայացքից նման է 7-8-րդ դարերի խաչքարի, սակայն դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: