AM
20 Մայիս 2020 - 07:06 AMT

ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Մայիսի 10-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Մարգարյանը։