AM
24 May 2020 - 08:04 AMT

Վրաստանում 200-ից քիչ կորոնավիրուսով ակտիվ հիվանդ է մնացել

Վրաստանում մայիսի 24-ի առավոտյան դրությամբ հայտնի է դարձել կորոնավիրուսով ևս 2 հիվանդի մասին։

Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 730-ի, որոնցից 12-ը մահացել եմ, 530-ը` առողջացել։

Ակտիվ հիվանդների թիվը երկրում, այսպիսով, նվազել է 200-ից․ մայիսի 24-ի դրությամբ, Վրաստանում 196 բուժվող վարակակիր կա։

ՀՀ-ում կա 3483 բուժվող, Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, ակտիվ հիվանդները 1427-ն են։