AM
19 January 2009 - 16:31 AMT

Corus Chess-2009. Լեւոն Արոնյանը երրորդ անգամ անընդմեջ ոչ ոքի է խաղում

Հոլանդական Վեյք-Ան-Զեե քաղաքում անցկացվող Corus Chess-2009 շախմատային սուպերառաջնության երրորդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին երրորդ անգամ անընդմեջ չի հաջողվում հաղթանակ տանել. հոլանդական շախմատիստ Դանիել Ստելլվագենի հետ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի: Սերգեյ Մովսեսյանը եւ նորվեգացի Մագնուս Կարլսենը նույնպես խաղն ավարտել են ոչ ոքի: Արոնյանը երեք փուլերից հետո իր հաշվում ունի 1,5 միավոր: Մովսեսյանը հավաքել է 2 միավոր եւ առայժմ առաջատարների ցուցակում է: Երրորդ փուլի մնացած հանդիպումները շարունակվում են: