AM
1 Հունիս 2020 - 08:59 AMT

Արցախի նախագահը ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել, նա սպասում է PCR թեստի պատասխանին: Այդ մասին ասել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Նա նաև հավելել է, որ պատասխանը լինելուն պես այդ մասին կտեղեկացնի ֆեյսբուքյան իր էջում:

Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Հունիսի 1-ի դրությամբ Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում այսպիսով 43 է: