AM
1 Հունիս 2020 - 09:21 AMT

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին․ Բարձր եմ գնահատում կառուցողական երկխոսությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ` նշելով, որ բարձր է գնահատում հաստատված կառուցողական երկխոսությունը։

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ․․․ Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է ուղերձում։

Պուտինը մաղթել է վարչապետին քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 1-ին նշում է իր ծննդյան օրը։ Առավոտյան նա ֆեյսբության եթերում հայտարարել է, որ ինքը, ինչպես նաև ամբողջ ընտանիքը, վարակվել են կորոնավիրուսով։