Վիրահայերի նախաձեռնությամբ դրամահավաք է սկսվել` ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով, տեղեկացնում է Aliq.ge-ն։
«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով դիմակներ և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով այլ անհրաժեշտ պարագաներ են գնվելու և ուղարկվելու ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին։
Նախաձեռնության հեղինակները կոչ են անում GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) հնարավորության սահմաններում գումար փոխանցել` թեկուզ մեկ դիմակի արժեքով։
Սա Վրաստանից կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու առաջին ծրագիրը չէ։ Ավելի վաղ վիրահայերը արհեստական շնչառության 10 սարք էին գնել, որոնք շուտով Հայաստանում կլինեն։






