AM
10 Հունիս 2020 - 10:24 AMT

Արցախում կորոնավիրուսով 2 հիվանդի վիճակը ծանր է

Արցախում կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններով 2 պացիենտի վիճակը ծանր է, տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։

Հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանից և անմիջապես մեկուսացվել էին: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

Արցախում կորոնավիրուսով վարակի 64 դեպք է հաստատվել։ Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է, հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։