Հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի, փոխանցում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր դեսպանատունը:
Չվերթերն իրականացրել է Armenia ավիաընկերությունը:
Հունիսի 11-ին նախատեսվում է Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից, իսկ հունիսի 12-ին` Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ողջ աշխարհում սահամնափակված են թռիչքներն ու տեղաշարժը։ Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։






