AM
7 July 2003 - 14:18 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՆ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՀԵՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծմանը վերաբերող հարցեր: Նշենք, որ անցյալ տարի Ա.Աբրահամյանը հանդես էր եկել աշխարհի 72 երկրների հայկական համայնքները մի կազմակերպության մեջ միավորելու նախաձեռնությամբ: Հայերի առաջին համաշխարհային կոնգրեսը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 6-8-ը Մոսկվայում, որի ժամանակ կընտրվի համաշխարհային սփյուռքի առաջին նախագահը: Ինչպես «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությանն է նշել Ա. Աբրահամյանը, Ֆրանսիայի հայկական սփյուռքը քանակով ամենամեծերից է Արեւմտյան Եվրոպայում (ավելի քան 500 հազար), ուստի նա նույնպես կարող է իր ծանրակշիռ խոսքն ասել: