Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են հայկական երկու հանրապետության արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Արցախի անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։
ՀՀ ԱԽ քարտուղարը Ստեփանակերտում է աշխատանքային այցով։






