AM
25 Հունիս 2020 - 09:01 AMT

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա ու նոր օջախ

Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել։ Վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում:

Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտարի համայնքում: Եվս 2 նոր դեպք էլ հաստատվել է Գետավանի վարակման օջախի շփման շրջանակից, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերը հասել են 113-ի, որոնցից 77-ն ապաքինվել են։

Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։