AM
27 January 2009 - 11:21 AMT

Հայաստանի շախմատի առաջնությունում Արման Փաշիկյանին չեմպիոնություն բերեց Տիգրան Պետրոսյանի հանդեպ տարած հաղթանակը

Ավարտվեց Հայաստանի շախմատի 69-րդ առաջնությունը: Որոշիչ 13-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթեց օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանին եւ, հավաքելով 8,5 միավոր, շահեց չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ երկար ժամանակ Հայաստանի առաջնությունը գլխավորող Տիգրան Քոթանջյանը նույնպես իր հաշվում 8,5 միավոր ուներ, բայց լրացուցիչ տվյալներով զիջեց չեմպիոնի տիտղոսը Փաշիկյանին:

Օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը զբաղեցրել են համապատասխանաբար 5-րդ եւ 8-րդ տեղերը: Իգական սեռի միակ ներկայացուցիչը երկրի տղամարդկանց շախմատի առաջնությունում` Էլինա Դանիելյանը, 5 միավորով ամրապնդվեց մրցաշարային սանդղակի 11-րդ հորիզոնականում: Ավարտվեց նաեւ Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Չեմպիոն դարձավ Լիլիթ Գալոյանը, որը 0,5 միավորով առաջ անցավ Սիրանույշ Անդրեասյանից:

Իրադրությունը մրցութային սանդղակում առաջնության ավարտից հետո

Անուն Միավորներ TB1 TB2
1 Փաշիկյան Արման – 8.5 – 51.5 – 7
2 Քոթանջյան Տիգրան – 8.5 – 50.5 – 6
3 Անդրիասյան Զավեն – 8 – 51.25 – 3
4 Չիբուխչյան Արթուր – 8 – 49 – 5
5 Մինասյան Արտաշես – 7.5 – 45.5 – 5
6 Բաբուջյան Լեւոն – 7 – 48 – 6
7 Գրիգորյան Ավետիք – 7 – 42.75 – 4
8 Պետրոսյան Տիգրան – 7 – 39.25 – 5
9 Անաստասյան Աշոտ – 6.5 – 39.25 – 3
10 Մելքումյան Հրանտ – 6 – 32.75 – 4
11 Դանիելյան Էլինա – 5 – 32 – 4
12 Նալբանդյան Տիգրան – 4.5 – 24.5 – 3
13 Տեր-Սահակյան Սամվել – 4 – 24.5 – 1
14 Մինասյան Արա – 3.5 – 24.75 – 1