Հունվարի 28-ին շախմատի գերմրցաշարի 10-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 45-րդ քայլում ստիպեց անձնատուր լինել անգլիացի Մայքլ Ադամսին: Սա Արոնյանի երրորդ հաղթանակն է Վեյկ Ան Զեեի մրցաշարում: Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսեսյանն, իր հերթին, չկարողացավ հաղթել չինացի շախմատիստ Վանգ Յուէին` գրանցվեց արագ ոչ ոքի 22-րդ քայլում:
Արոնյանը, շնորհիվ տարած հաղթանակի 6,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատարը` ավարտից երեք փուլ առաջ: Մովսեսյանն իր ակտիվում ունի 5,5 միավոր: Իվանչուկի հանդիպումը Գատա Կամսկու հետ շարունակվում է:
Հունվարի 29-ին, 11-րդ փուլում, Արոնյանը կհանդիպի կուբացի շախմատիստ Լեյներ Դոմինգեսի հետ: Իսկ Մովսեսյանի մրցակիցը կլինի հոլանդացի Լյուկ Վան Վելին:
10-րդ փուլի արդյունքները.
Լեւոն Արոնյան` Հայաստան-Մայքլ Ադամս` Անգլիա-1:0
Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-Վանգ Յուէ` Չինաստան-0,5:0,5
Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-0,5;0,5
Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5
Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-Լեյներ Դոմինգես` Կուբա-1:0
Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Յան Սմիթս` Հոլանդիա-0,5:0,5:
Դասավորությունը A խմբում 10 փուլերից հետո` Արոնյան-6,5 միավոր, Կարյակին-6 միավոր, Դոմինգես, Մովսեսյան, Ռաջաբով, Կարլսեն-5,5-ական միավոր; Սմիթս, Վան Վելի-5 միավոր; Ադամս, Վան Յուէ-4,5-ական միավոր: Սթելվագեն-4 միավոր; Մորոզեւիչ-3,5 միավոր: