Հուլիսի 11-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, առողջացել է ևս 3 քաղաքացի, հայտնում են ԱՀ առողջապահությունից։
Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է, մեկուսացված է 84 հոգի, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության, մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
ԱՀ-ում ընդհանուր առմամբ, կատարվել է 2639 թեստավորում: Հուլիսի 10-ից Արցախի պարետատան որոշմամբ խստացրել է երկիր մուտք գործելու պայմանները։






