Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակահայկական հայտարարություն է արել՝ հայ-ադրեբջանական սահմանին հուլիսի 12-ին սկսած մարտերի վերաբերյալ։ Այն տեղադրված է Թուրքիանի ԱԳՆ կայքում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է «հայ զինծառայողների հարձակումը Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա», իսկ այս գործողությունը Հայաստանի «ագրեսիվ ազգայնականության» ապացույց է։
Թուրքիան նշել է, որ Ադրբեջանի կողքին է վերջինիս «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։
Հուլիսի 10-ին Հայաստանի անվտանգության խորհուրդը հրապարակել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որի մեջ նշվում էր, որ «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել ՀՀ համար, երբ վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»:
Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի։






