AM
30 January 2009 - 18:03 AMT

Հայ շախմատիստները շարունակում են մնալ «Corus Chess-2009»-ի առաջատարները

11-րդ փուլում` հունվարի 30-ին, Վեյք ան Զեյում անցնող Corus Chess-2009 շախմատային սուպերառաջնության ավարտից երկու փուլ առաջ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, խաղալով սեւ խաղաքարերով, առաջին պարտությունն է կրել կուբացի Լեյներ Դոմինգեսից: Հանդիպումն ավարտվեց 35-րդ քայլի վրա: Մեկ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը (Սլովակիա), ընդհակառակը, հաղթանակ տարավ հոլանդացի Լյուկ Վան Վելիի հանդեպ եւ 6,5 միավորով կիսում է առաջատարի դիրքը Արոնյանի, Ռաջաբովի եւ Դոմինգեսի հետ: Նշենք, որ նախքան 11-րդ փուլի սկիզբը Արոնյանը միանձնյա գլխավորում էր մրցութային սանդղակը:

Հունվարի 31-ին` նախավերջին` 12-րդ փուլում, Արոնյանը կխաղա ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչի հետ, իսկ Մովսեսյանն իր ուժերը կչափի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

11 փուլերից հետո A խմբում իրավիճակը հետեւյալն է. Արոնյան, Մովսեսյան, Ռաջաբով, Դոմինգես` 6,5; Կարյակին, Կարլսեն` 6; Կամսկիյ, Սմիթս` 5,5; Ադամս, Իվանչուկ, Վան Վելի` 5; Ստելլվագեն, Վան Յուե` 4,5 միավոր; Մորոզեւիչ` 4 միավոր:

11-րդ փուլի արդյունքները`

Լեյներ Դոմինգես (Կուբա) – Լեւոն Արոնյան (Հայաստան) – 1:0
Լյուկ Վան Վելի (Հոլանդիա) – Սերգեյ Մովսեսյան (Սլովակիա) – 0:1
Գատա Կամսկիյ (ԱՄՆ) – Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) – 1:0
Մայքլ Ադամս (Անգլիա) – Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – 0,5:0,5
Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 0,5:0,5
Յան Սմիթս (Հոլանդիա) – Դանիել Ստելլվագեն (Հոլանդիա) – 0,5:0,5
Վան Յուե (Չինաստան) – Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) – 0:1