Մոսկվայում Ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող խոշոր շուկաներում, այդ թվում՝ Food City-ում, արգելել են հայկական մրգերի և բանջարեղենի վաճառքը։
Այդ շուկաները պատկանում են ադրբեջանցի միլիարդատերեր Իլհամ Ռահիմովին և Հոդու Նիսանովին, փոխանցում է Haqqin.az-ը։
Ադրբեջանցի գործարարների՝ հայկական ծագմամբ կամ ՀՀ-ի հետ կապ ունեցող արտադրանքների վրա դրված արգելիքի բոյկոտը խրախուսել են նաև շուկայի մյուս՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի ներկայացուցիչները։
Արդյունքում մի քանի տոննա հայկական կեռաս և ծիրան մնացել է մեքենաներում։
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ երկու ադրբեջանցի հայկական ծիրան էին ճխլում։
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:






