AM
18 Հուլիս 2020 - 13:11 AMT

Աղբյուր․ Շոյգուն Հասանովին ասել է՝ ՌԴ զորքի ստուգումները հայ-ադրբեջանական սահմանային դեպքերի հետ կապ չունեն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին իր ռազմական-դիվանագիտական աղբյուրներին հղում անելով։

Ըստ աղբյուրի՝ Շոյգուն Հասանովի հետ խոսել է ՌԴ զորքի մարտական պատրաստության ստուգումների մասին։

«ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ այդ միջոցառումը պլանային է եղել և ոչ մի կերպ կապ չի ունեցել հայ-ադրբեջանական սահմանային ընթացիկ իրավիճակի հետ»,- ասել է նա։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Բաքվի նախաձեռնությամբ, քննարկվել են երկու երկրի ռազմական գործակցությանը վերաբերող հարցեր։

ՌԴ-ում նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ հուլիսի 17-ին հայտարարվել էր զորքերի չնախազգուշացված ստուգում՝ Հրավային և Արևմտյան օկրուգներում։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: