Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել, վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Փաստացի բուժում է ստանում 29 պացիենտ, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 173 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը:
Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել, մինչ հուլիսի 21-ը՝ մոտ 4000 նմուշի հետազոտություն:






