AM
28 Հուլիս 2020 - 06:17 AMT

Արցախում կարգելվեն ինտերնետ շահումով խաղերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Արցախի տարածքում արգելվելու է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը: Այս մասին Facebook-ում հայտնել է ինքը Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նման ծառայությունների հասանելիությունը համացանցի միջոցով արգելափակվելու է, և անհրաժեշտ է պայքարել արգելքի շրջանցման հնարավորություների դեմ։

«Մենք պետք է պայքարենք այդ արատավոր երևույթի դեմ, քանի որ այն երջանկություն չի բերում մեզ, եթե անգամ շահում ես», – ասել է նա: