Հունվարի 26-30-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Վրաստանի մարզադպրոցների պատանի բռնցքամարտիկների բաց առաջնություն, որին մասնակցել է նա- Հայաստանը` բռնցքամարտի պատանեկան հավաքականի երկրորդ կազմով: Հայաստանը ներկայացրել են 12 բռնցքամարտիկներ` 3 կրտսեր (14-15 տարեկան), 9 ավագ (16-17 տարեկան) պատանիներ: Հայ բռնցքամարտիկները Վրաստանից վերադարձել են պարգեւներով ու մեդալներով:
Կրտսեր պատանիները երեքն էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել. Տարոն Սողոմոնյան (50կգ ք/կ) – 1-ին տեղ, Աշոտ Սաֆարյան (40կգ ք/կ) եւ Գարիկ Սաֆարյան (48կգ ք/կ) – երկուսն էլ երկրորդ տեղն են զբաղեցրել: Ավագ պատանիներից 44կգ քաշային կարգում Հենրիկ Մոքոյանը տուն վերադարձավ ոչ միայն առաջին մրցանակով, այլ- արժանացավ Վրաստանի պատանի բռնցքամարտիկների բաց առաջնության լավագույն տեխնիկա-տակտիկական պատրաստվածության գավաթին: Առաջին մրցանակին արժանացան նաեւ Վահե Սարգսյանը(Գյումրի) եւ Կոլյա Գրիգորյանը (Եր-ան, 48կգ ք/կ): Երկրորդ տեղը զբաղեցրին Արթուր Կիրակոսյանը (Աբովյան, 46կգ ք/կ) եւ Անդրանիկ Հլոյանը (Գյումրի, 54կգ ք/կ): Երրորդ տեղի համար մեդալներ շահեցին Տիգրան Գ-որգյանը (Եր-ան, 57կգ ք/կ) եւ Արմեն Ահարոնյանը (Եր-ան, 66կգ ք/կ):
Արդյունքում, հայ բռնցքամարտիկները հայրենիք բերեցին չորս ոսկե, երկու արծաթե եւ չորս բրոնզե մեդալ: «Այս առաջնությունում Հայաստանի մարզիչ-ներկայացուցիչ, սպորտի վարպետ Մելքոն Պապյանը – բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսան Նալբանդյանը գոհ են Հայաստանի պատանի բռնցքամարտիկների գրանցած արդյունքներից»,- ասվում է Ֆեդերացիայի մամլո ծառայության հաղորդման մեջ:
Այդ միջոցին, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Օհանեսյանը, այդ առաջնությունը նախապատրաստական փուլերից մեկն է նախքան ավագ պատանեկան տարիքային կարգի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որը մայիսի 22-30 կկայանա Երեւանում: