AM
5 February 2009 - 09:12 AMT

Լատվիայի հավաքականը կխաղա Հայաստանի հավաքականի հետ առանց իր առաջատար ֆուտբոլիստների

Լատվիայի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Ստարկովի կազմած ցուցակում փետրվարի 11-ին Կիպրոսում կայանալիք Հայաստանի հետ ընկերական խաղում բացակայում են մի քանի առաջատար ֆուտբոլիստների անուններ, ասվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Առաջիկա հանդիպումը բաց կթողնեն դարպասապահ Ալեքսանդր Կոլինկոն, պաշտպան Իգոր Ստեպանովը եւ կիսապաշտպաններ Վլադիմիր Կոլեսնիչենկոն ու Ալեքսանդր Ցաունյան: Փոխարենը առաջին անգամ հավաքականում կխաղա «Սկոնտոի» դարպասապահ Գերման Մալինշը: Թիմ են վերադարձել «Վենտսպիլսի» կիսապաշտպան Յուրի Ժիագեւն ու «Սկոնտոի» կիսապաշտպան Օլեգ Լայզանսը եւ «Դաուգավայի» հարձակվող Արտյոմ Ռուդնյովը:

«Մենք վաղուց եւ հաջողությամբ ենք համագործակցում Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ուստի առանց խնդիրների պայմանավորվեցինք հանդիպման վայրի մասին: Խաղը Հայաստանի հավաքականի հետ կարեւոր է մեզ համար, եւ մենք ամենայն լրջությամբ կնախապատրաստվենք դրան»,-ասել է Լատվիայի հավաքականի գլխավոր մենեջեր Գենադի Կարավաեւը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը եւս հանդես կգա առանց առանցքային խաղացողների: Մասնավորապես այդ հանդիպումը բաց կթողնեն Ռոման Բերեզովսկին, Քարամյան եղբայրները, Լեւոն Պաչաջյանը եւ Համլետ Մխիթարյանը:

Լատվիայի հավաքական.

Դարպասապահներ` Անդրիս Վանին («Վենտսպիլս), Գերման Մալինշ («Սկոնտո»)

Պաշտպաններ. Ձինտարս Զիրնիս («Մետալուրգ» Լիեպայա), Օսկարս Կլյավա («Մետալուրգ» Լիեպայա), Կասպարս Գորկշս («Քուինզ պարկ Ռեյնջերս»), Դենիս Կաչանով («Վենտսպիլս»), Իգոր Սավչենկով («Վենտսպիլս»), Դենիս Իվանով («Մետալուրգ» Լիեպայա):

Կիսապաշտպաններ. Վիտալի Աստաֆյեւ («Օլիմպ»), Յուրիս Լայզանս («Շիննիկ»), Գենադի Սոլոնիցին («Մետալուրգ» Լիեպայա), Ալեքսեյ Վիշնյակով («Սկոնտո»), Անդրեյ Ռուբին («Ինտեր» Բաքու), Օլեգ Լայզանս («Սկոնտո»), Յուրի Ժիգաեւ («Վենտսպիլս»):

Հարձակվողներ. Մարիս Վերպակովսկիս («Սելտա»), Գիրտս Կարլսոնս («Մետալուրգ» Լիեպայա), Անդրեյ Պերելյոտկին («Սկոնտո»), Արտյոմ Ռուդնեւ («Դաուգավա»):