Մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Արթուր Մալոյանին կանչել են Ռուսաստանի երիտասարդական հավաքական եւ նրա կազմում հավաքի կմեկնի Թուրքիա: Հավաքը կկայանա փետրվարի 8-12: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «երիտասարդականին» չեն կարողանա գալ կարմիր-սպիտակների երեք այլ խաղացողներ` Արտյոմ Ձյուբան (չի վերականգնվել հիվանդությունից հետո), Վլադիսլավ Ռիժկովը եւ Սերգեյ Պարշիվլյուկը (երկուսն էլ վնասվածք ունեն):
«Եւս երկու խաղացողների անուններն ավելի ուշ կհայտնեմ: Ամենայն հավանականությամբ, դրանք այն թիմերի մասնակիցներն են լինելու, որոնք հիմա հավաքի են Թուրքիայում»,- հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովին է մեջբերում «Սովետսկի սպորտը»:
Նշենք, որ վերջերս Արթուր Մալոյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքական, բայց վերջնական պատասխան դեռ չի տվել: