AM
17 Օգոստոս 2020 - 13:05 AMT

2020-ին կասֆալտապատվի Կարմիր շուկա-Թաղավարդ ճանապարհը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2020-ին կասֆալտապատվի նաև Կարմիր շուկա-Թաղավարդ միջհամայնքային ավտոճանապարհը, լայն թափով կշարունակվեն նշված համայնքների գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալապատման աշխատանքները:

Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նախագահը հետևել է նաև Ստեփանակերտ – Կարմիր շուկա մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ծանոթացել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում բարեգործական միջոցներով շահագործման հանձնված հանդիսությունների սրահի պայմաններին:

Հարությունյանը Ծովատեղ և Քերթ համայնքներում նշել է, որ 2020-ին կասֆալտապատվեն նաև այդ համայնքների ճանապարհները, կընդլայնվեն իրականացվող սալապատման ծավալները:

Երկրի ղեկավարն այցելել է նաև Կարմիր շուկա համայնքում կառուցվող բազմաբնակարան նոր թաղամաս:

Արցախի նախագահին ուղեկցել են ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: