AM
21 Օգոստոս 2020 - 07:51 AMT

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Օգոստոսի 20-ին Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել, մեկ օրում կատարվել է 161 թեստ։

Ընդհանուր Արցախում վարակվել է 268 մարդ։ 248-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 18, մեկուսացված է 32 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Ընդհանուր արվել է 8683 թեստ։