ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական գործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։
Օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում Տոնոյանը հանդիպել է Շուգաևին և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևին։
Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ ձեռք բերել մի շարք նոր պայմանագրերի իրականացման ժամկետների և ուղիների վերաբերյալ։
Նրանք կարևորել են նաև ռազմարդյունաբերական մասնավոր ընկերությունների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և արտադրությունների կազմակերպումը։
Նախարար Տոնոյանն այցելել է նաև «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության տաղավար, ծանոթացել արտադրված նորագույն միջոցներին, հեռահար և ճշգրիտ հրթիռների նմուշներին: ՊՆ պատվիրակությունն ընկերության ղեկավարության հետ քննարկել է նաև համագործակցությանը վերաբերող հարցեր:
Տոնոյանը Մոսկվա է այցելել «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում: Օգոստոսի 23-ին նաև ՌԴ-ի հետ հայկական ավիացիոն պարկի արդիականացման մասին համաձայնագիր է կնքվել։






