26 հայ շախմատիստներ, այդ թվում 2008թ. օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը եւ երկրի չեմպիոն Արման Փաշիկյանը, կմասնակցեն «Aeroflot Open 2009» շախմատի միջազգային փառատոնին: Թվով ութերորդ «Aeroflot Open»-ը տեղի կունենա փետրվարի 16-27 Մոսկվայում «Իզմայլովո» խոշոր զբոսաշրջային համալիրում:
Մրցաշարի մասնակիցների համար նախատեսված է փառատոնի պատմության մեջ ամենամեծ մրցանակային հիմնադրամը` 180 000 եվրո: Փառատոնի շրջանակներում այս անգամ մրցաշարներից բացի կանցկացվի նաեւ ընտրություն 2009թ, աշխարհի բլից առաջնության համար:
Չորս բաց մրցաշարերը (A1, A2,B եւ C) կկազմվեն ըստ իրենց մասնակիցների վարկանիշների եւ կանցկացվեն շվեյցարական համակարգով` 9 փուլով:
Մրցաշարերի մրցանակային հիմնադրամ. A1 (վարկանիշը 2549-ից բարձր)` 70 000 եվրո, A 2 (վարկանիշը 2339-2549)` 36 000 եվրո, B (վարկանիշը 2199-2400)` 19 500 եվրո; C (վարկանիշը 2199 ցածր)` 12 000 եվրո: Մրցաշարի մասնակիցներին կհանձնվեն նաեւ մրցանակներ ու պարգեւներ, իսկ A1 մրացաշարի հաղթողը կհրավիրվի Դորթմունդի գերմրցաշարին, որը տեղի կունենա 2009թ. հուլիսի 2-12-ը:
Բացառիկ դեպքերում կազմկոմիտեն կարող է թույլ տալ շախմատիստին խաղալ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում:
A 1 մրցաշար Վարկանիշ
1. Գաբրիել Սարգսյան 2678
2. Տիգրան Պետրոսյան 2623
3. Արման Փաշիկյան 2621
4. Տիգրան Քոթանջյան 2568
5. Զավեն Անդրեասյան 2564
6. Արտաշես Մինասյան 2557
7.Հրանտ Մելքումյան 2519
8. Լեւոն Բաբուջյան 2518
9. Ավետիք Գրիգորյան 2506
A 2 մրցաշար Վարկանիշ
1. Արա Մինասյան – 2477
2. Դավիթ Պետրոսյան – 2477
3. Դավիթ Քալաշյան – 2415
B մրցաշար
1. Վարդան Գրիգորյան – 2277
2. Վարդան Խոջայան – 2272
3. Հայկ Վարդանյան – 2269
4.Դավիթ Գեւորգյան – 2252
5. Վահե Բաղդասարյան – 2246
6. Վարդան Մելքոնյան – 2238
7. Ռոբերտ Աղասարյան – 2219
8. Սուրեն Պողոսյան – 2218
9. Տիգրան Սիմոնյան – 2207
10. Սարգիս Մանուկյան – 2198
11. Աղասի Ինանց – 2192
C մրցաշար
1. Առնոլդ Մինասյան – 2171
2. Սարգիս Սարգսյան – 2119
3. Հայկ Խաչատրյան






