Օգոստոսի 26-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, առողջացել է 3 քաղաքացի, փոխանցում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 271 է, նրանցից 252-ը բուժվել է: Փաստացի բուժվում է 17, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ օգոստոսի 26-ը կատարվել է 9465 փորձանմուշի հետազոտություն:






