AM
9 Փետրվար 2009 - 14:15 AMT

Խորխե Արսե. Ես կցանկանայի մինչեւ վերջ շարունակել Դարչինյանի հետ մենամարտը

Մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Արսեին, որն անցյալ շաբաթ օրը պարտվեց հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին, մենամարտից հետո զննել են բժիշկները, եւ նա հիվանդանոց է ուղարկվել առավել մանրամասն հետազոտությունների համար: Հետազոտելուց եւ վերքերը կարելուց հետո մեքսիկացուն դուրս են գրել հիվանդանոցից: Եւ արդեն կիրակի օրն առավոտյան նա հաղորդեց լրագրողներին, որ իր հետ ամեն ինչ կարգին է, եւ ինքը ծրագրում է իր ընտանիքի հետ մեկնել Մայամի, որպեսզի ճամփորդի Կարիբյան ծովով, հաղորդում է Boxingscene.com-ը:

«Առաջին կանգառը Պուերտո Ռիկոյում է լինելու, որտեղ ես հույս ունեմ տեսնելու իմ մտերիմ ընկերներ Միգել Կոտտոյին եւ Իվան Կալդերոնին: Ինչ վերաբերում է շաբաթ օրվա մենամարտին, ապա ես կցանկանայի մինչեւ վերջ շարունակել Դարչինյանի հետ մենամարտը: Քանի դեռ կա գոնե մեկ ռաունդ, բռնցքամարտիկը միշտ էլ հնարավորություն ունի հաղթելու: Ես կցանկանայի ռեւանշ-հանդիպում անցկացնել»,- հայտարարել է Արսեն: