Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կնախապատրաստվեն ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի հանդիպումներին, տեղեկացնում է ՀՖՖ-ն։
«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները և խոստացել է հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»,- ասել է Կապառոսը՝ մեկնաբանելով Մխիթարյանի բացակայությունը։
Հավաքականում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստ, այդ թվում՝ 7 նորեկ և նախկինում հրավիրված, բայց խաղաժամանակ չստացած 2 ֆուտբոլիստ:
Հայստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկությունում սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպումով, իսկ երկրորդ տուրում՝ սեպտեմբերի 8-ին, Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: