Մի խումբ զինված մարդիկ հարձակվել են Թաթարստանում (ՌԴ) գործող արագ սննդի կետի վրա, հայ խոհարարը տուժել է հարձակումից,հայտնում է KazanFirst-ը:
Դեպքի մանրամասներն արձանագրել են տարածքում տեղադրված տեսախցիկները։ Ականատեսներից մեկը պատմել է, որ խոհարարը հավի քաբաբի փոխարեն խոզի մսով է վաճառել։
Հարձակման արդյունքում վնասվել է նաև սննդի կետի գույքը։
Ականատեսը պնդել է, թե հաշվեհարդարի վերադարձած տղամարդը կտրել է հայ խոհարարի մատները, ՌԴ-ում հայերի միությունը, սակայն, հերքել է այդ լուրը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։






